«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեում ավարտվել է «Ֆլայ Արմենիա Էյրվեյզ» ՍՊ ընկերության կողմից շահագործվող Boeing B737-300 EK-FAA օդանավի մեկանգամյա տեխնիկական տեղափոխական թռիչքների ժամանակ տեղի ունեցած միջադեպի մասնագիտական քննությունը։

Խոսքը առեւանգված ինքնաթիռի մասին է, որը այս տարվա փետրվարի 20-ին Թեհրանի «Մեհրաբադ» օդանավակայանում չարտոնված վայրէջք էր կատարել։ Եվ մենք տեղեկացանք, որ որոշում է կայացվել կասեցնել «Ֆլայ Արմենիա Էյրվեյզ» ավիաընկերության թիվ 070 օդանավ շահագործողի վկայականը։ Կոմիտեն մասնագիտական քննության արդյունքում արձանագրել է թռիչքային անվտանգությանը սպառնացող թերություններ:

 

«Ժողովուրդ» օրաթերթը զրուցեց ՀՀ քաղաքացիական ավիացիայի պետական կոմիտեի թռիչքային գործունեության վարչության պետ Արամ Եղոյանի հետ, եւ հետաքրքրվեցինք ինքնաթիռի՝ Թեհրանում չարտոնված վայրէջքի մանրամասներից։ «Ես անձամբ եղել եմ Թեհրանում, մենք կոմիտեից հինգ հոգով գնացինք, որ ինքնաթիռը բերեինք, սկզբում չէին տալիս, հետո մեր դեսպանության աշխատանքի շնորհիվ ստացվեց ինքնաթիռը բերել Հայաստան։ Ինքնաթիռը հիմա այստեղ է, գործ է հարուցված, քննվում է, ինքնաթիռն էլ կալանքի տակ է»,- տեղեկացրեց Քաղավիացիայի կոմիտեի ներկայացուցիչը։

Առավել մանրամասն՝ այսօրվա համարում։