Կորոնավիրուսի համավարակի պատճառով մեկ տարով հետաձգված ֆուտբոլի Եվրոպայի 16-րդ առաջնությունում հունիսի 16-ին կմեկնարկի խմբային փուլի երկրորդ տուրը: Կանցկացվեն 3 հանդիպումներ A և B խմբերում:

Խաղային օրը կմեկնարկի Սանկտ Պետերբուրգում, որտեղ ռուսները B խմբում կմրցեն Ֆինլանդիայի հավաքականի հետ:


Այնուհետև A խմբում կանցկացվեն Թուրքիա - Ուելս և Իտալիա - Շվեյցարիա դիմակայություններ:

Հիշեցնենք, որ Եվրո-2020-ի 6 խմբերից փլեյ-օֆֆի (1/8 եզրափակիչ) ուղեգիր կնվաճեն առաջին ու երկրորդ տեղ գրաված հավաքականները, ինչպես նաև երրորդ տեղում հայտնված լավագույն արդյունքով 4 թիմեր:

Կորոնավիրուսի համավարակով պայմանավորված սահմանափակումների պատճառով Եվրո-2020-ի խաղերին ներկա են սահմանափակ թվով երկրպագուներ:

Եվրոպայի առաջնության եզրափակիչ մրցաշարն առաջին անգամ անցկացվում է 11 երկրների 11 քաղաքներում: Պատմության մեջ առաջին անգամ հին աշխարհամասի ուժեղագույն հավաքականի կոչման համար պայքարում են 24 թիմեր:

Եվրո-2020, խմբային փուլ, երկրորդ տուր

F խումբ

Թուրքիա – Ուելս՝ 20:00 (Երևանի ժամանակ)

Իտալիա – Շվեյցարիա՝ 23:00 (Հռոմ)

B խումբ

Ֆինլանդիա – Ռուսաստան՝ 17:00 (Սանկտ Պետերբուրգ)