Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի եւ Ամերիկայի առաջնորդ Ջո Բայդենի հանդիպումը կսկսվի չորեքշաբթի օրը Ժnնեւում տեղական ժամանակով ժամը 13:35-ին Լա Գրանժ վիլլայում: Այս մասին նշված է վարչակազմի ղեկավարի աշխատանքային գրաֆիկում, որը երեքշաբթի օրը տարածել է Սպիտակ տունը:

«13:35. նախագահը Ռուսաստանի Դաշնության գագաթնաժողովի շրջանակներում երկկողմ հանդիպում է ունենում Ռուսաստանի Դաշնության Նախագահ Գերաշնորհ Վլադիմիր Պուտինի հետ»,- ասվում է փաստաթղթում: Դրանից առաջ նախատեսվում է արարողակարգային նկարահանումը:


Ժամանակացույցում ընդգծվում է, որ ընդլայնված ձեւաչափով բանակցությունները կսկսվեն տեղական ժամանակով ժամը 14:55-ին` առանց մամուլի: Ընդ որում, նշվում է, որ Ամերիկայի առաջնորդը տեղական ժամանակով ժամը 16:40-ին շարունակում է ընդլայնված երկկողմ հանդիպումը Ռուսաստանի նախագահի հետ:

Փաստաթղթի համաձայն` Բայդենը մամուլի ասուլիս է հրավիրելու Պուտինի հետ հանդիպումից հետո, սակայն Սպիտակ տունը դրա մեկնարկի ժամը չի նշում: Ընդ որում, ինչպես սպասվում էր, Ռուսաստանի նախագահը նախեւառաջ կանցկացնի իր մամուլի ասուլիսը: Բայդենը կպատասխանի մամուլի հարցերին հարեւան Eaux-Vives պուրակում գտնվող առանձնատանը, որտեղ ռեստորան եւ փոքր հյուրանոց կա: Դրանից հետո նա իր ինքնաթիռով վերադառնում է Վաշինգտոն, ժամանման ճշգրիտ ժամը չի նշվում: