Ֆուտբոլի աշխարհի գործող չեմպիոն Ֆրանսիայի հավաքականի կիսապաշտպան Պոլ Պոգբան ճանաչվել է գերմանացիների դեմ Եվրո-2020-ի F խմբի առաջին տուրի հանդիպման (1:0) լավագույն ֆուտբոլիստ, hաղորդում է մրցաշարի մամուլի ծառայությունը:

Մյունխենում անցկացված խաղում անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» խաղացողը մեկնարկային կազմում հանդես էր եկել առանց փոխարինման և կատարել միակ գոլի գրոհի առանցքային փոխանցումը:


Հիշեցնենք, որ F խմբի մյուս խաղում Եվրոպայի գործող չեմպիոն Պորտուգալիայի հավաքականը Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում 3:0 հաշվով հաղթել էր հունգարացիներին: