«Իշխանությունների էջը համարյա փակված է: Փորձում ենք նոր էջ բացել, և այդ էջը ուզում ենք բացել մենք»,- Աշոցքում իր ընտրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը։
«Երբեք դատարկ խոստումներ չեմ տվել և հիմա էլ չեմ տալու... Ապահովելու ենք թռիչքաձև տնտեսական աճ: Երկնիշ տնտեսական աճը շատ իրատեսական եմ համարում Հայաստանի համար»,- նշեց Քոչարյանը:
Անդրադառնալով Գյումրիում տուրիզմի զարգացմանը, «Հայաստան» դաշինքի առաջնորդն ասաց. «Գյումրին շատ սիրուն բնություն ունի: Մեկ-մեկ, առաջներում, ես այստեղ որսի էի գալիս՝ ոչ նախագահ ժամանակ, այլ դրանից հետո: Սիրում այս բնությունը, ավելի շատ Ամասիայի կողմից... Պետք է անել ամեն ինչ, որ ձեր կյանքն այստեղ լավը լինի»,- իր ընտրողներին խոստացավ Ռոբերտ Քոչարյանը: