Եվրո-2020-ի խմբային փուլի երկրորդ տուրի Իտալիա – Շվեյցարիա հանդիպման լավագույն խաղացող ճանաչվեց Մանուել Լոկատելին։ Իտալական «Սասուոլոյի» կիսապաշտպանը երկու անգամ գրավել էր շվեյցարացիների դարպասը։
Իտալիան երկրորդ հաղթանակը տարավ եւ 6 միավորով խմբի առաջատարն է՝ ապահովելով տեղը 1/8 եզրափակիչում։
Խմբային փուլի վերջին տուրում Իտալիան հունիսի 20-ին կմրցի Ուելսի թիմի հետ։
Եվրո-2020, խմբային փուլ, երկրորդ տուր
Իտալիա - Շվեյցարիա՝ 3։0 (տեսանյութ)
Մանուել Լոկատելի, 26, 52, Չիրո Իմոբիլե, 89