«Հունիսի 20-ին մենք պիտի թաղենք երեք նախագահների եռանկյունին և մեր երկիրը պիտի պատրաստենք սրընթաց զարգացման»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է Շիրինյան-Բաբաջանյան ժողովրդավարների դաշինքի վարչապետի թեկնածու Արման Բաբաջանյանը՝ կցելով տեսանյութ:
«Մենք այլ ճանապարհ չունենք՝ քան վերջին արհավիրքից հետո ոտքի կանգնել ու մեր երկրի մեջքը շտկել, արժանապատվորեն հաղթահարելու այն պարտությունը, որը մեզ պարտադրվեց ներքին ու արտաքին թշնամու կողմից»,- ասել է նա: