«Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչների` Հակոբ Ինջիղուլյանի հետ հանդիպման համար ոչ մի խնդիր չկա»,- այս մասին АПА գործակալությանը հայտնել է Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամլո ծառայության պետ Էլդար Սաբիրօղլուն:

Նրա խոսքերով` վաղը ժամը 16:00 տեղի է ունենալու ԿԽՄԿ-ի Բաքվի գրասենյակի ներկայացուցիչների հանդիպումը գերու հետ:«Այդ պատճառով հայկական կողմը ոչ մի հիմք չունի սկանդալային հայտարարությունների համար: Գերու հետ վարվում են միջազգային նորմաներին և բանաձևերին համապատասխան, նրա վրա ոչ մի ճնշում չի գործադրվում»: