«Իրավունք» թերթը գրում է. «Շուշիի պայմանագիր» կոչված փաստաթղթում երեք ուղերձ եմ տես­նում»,-«Իրավունքի» հետ զրույցում, անդրադառնալով Շուշիում Ալիևի և էրդողանի միջև կնքված պայմանագրին, ասաց թուրքագետ, ԳԱԱ ակադեմիկոս Ռուբեն Սաֆրաստյանը՝ բացելով փակագծերը.

-Առաջին՝ դա ու­ղերձ էր ուղղված հայ ժողովրդին, և դրանով ցույց են տա­լիս, թե տեսեք, մենք հաղ­թել ենք և շարունակելու ենք ձեզ վրա մեր ագրեսի­ան, ճնշումները:


Երկրորդ ուղերձը ուղղ­ված է տարածաշրջանին, թուրք-ադրբեջանական տանդեմը, որպես աշխարհաքաղաքական միավոր, ցույց է տալիս, որ Հարավային Կովկասում սկսվում է նոր փուլ, դա Թուրքիա­յի գերիշխանության փուլն է: Պատա­հական չէ, որ հայտարարություն ար­վեց, որ պետք է նորից գրեն, շարադրեն Հարավային Կովկասի պատմությունը: Ուժի միջոցով Թուրքիան ցույց է տա­լիս, որ տարածաշրջանում սկսում է իր ծավալապաշտական քաղաքականու­թյան նոր էջը: Բայց չմոռանանք, որ Թուրքիայի ազդեցության ուժեղացումը հնարավոր է Ռուսաստանի ազդեցության թուլաց­ման հաշվին:


Վերջապես, այդ հռչակագիրը, ես կարծում եմ, որ իր մեջ ունի նաև պանթուրքիստական ուղերձ: Թուրքիան աշխարհին ցույց է տալիս, որ տեսեք, մենք համագործակցելով Ադրբեջանի հետ կարողացանք այսպիսի կարևոր հաղթանակ տանել: Իսկ Շուշին, հայ­տարարում են, որ թուրքական մշա­կույթի կենտրոններից պետք է լինի:

Ալիևը ասաց, որ փաս­տաթղթում կան կետեր, որոնք ընդհանրական են Կարսի պայմանագրի հետ: Ի՞նչ կետեր կարող են դրանք լինել:

Ես այդ հարցին կպա­տասխանեմ, երբ ամբող­ջապես ուսումնասիրեմ պայմանագիրը: Այս պա­հին դեռ ուսումնասիրում եմ:

3STOPPED
Պարո՛ն Սաֆրաստյան, մեկ հարց ևս՝ հայ ռազմագերիների մա­սին: Ի՞նչ եք կարծում, ռազմագերիների վերադարձին միջամտելով, ԱՄՆ-ն փորձո՞ւմ է այս հարցում, և ընդհանրա­պես՝ տարածաշրջանում իր դերակա­տարումն ավելացնել: Թուրքիան ինչ­պե՞ս է վերաբերվում դրան:

Բայդենը փորձում է ակտիվա­նալ Հարավային Կովկասում, այդ թվում՝ Արցախի հարցում՝ ի տարբե­րություն Թրամփի: Պատահական չէ, որ ԱՄՆ-ն հանդես է գալիս Մինսկի խմբի համանախագահողների միջ­նորդական դերի ակտիվացման կող­մից:

Կարող ենք արձանագրել, որ ԱՄՆ-ն ակտիվանում է մեր տարածաշրջա­նում, Թուրքիան դրանից օգտվում է ու իր առաջարկությունն է անում ԱՄՆ-ին, որ ինքը գտնվում է ամերի­կյան քաղաքականության շրջանակ­ներում՝ որպես օժանդակ»:


Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։