Ֆուտբոլի Եվրոպայի առաջնության եզրափակիչ մրցաշարում հունիսի 18-ին կշարունակվեն երկրորդ տուրի հանդիպումները։
E խմբում Շվեդիայի հավաքականը Սանկտ Պետերբուրգում կմրցի սլովակների հետ։
Առաջին տուրում Շվեդիայի հավաքականը 0։0 հաշվով է խաղացել իսպանացիների հետ, Սլովակիան 2։1 հաշվով հաղթել է լեհերին եւ խմբի առաջատարն է։
D խմբում աշխարհի փոխչեմպիոն Խորվաթիայի հավաքականը Գլազգոյում կմրցի չեխերի հետ։ Անգլիայի հավաքականը Լոնդոնում կընդունի շոտլանդացիներին։
D խմբի առաջին տուրում Խորվաթիան 0։1 հաշվով պարտվել էր Անգլիային, Շոտլանդիան՝ 0։2 հաշվով չեխերին։
Եվրո-2020, խմբային փուլ, երկրորդ տուր
E խումբ
Շվեդիա - Սլովակիա՝ 17։00 (Երեւանի ժամանակ), (Սանկտ Պետերբուրգ)
D խումբ
Խորվաթիա - Չեխիա՝ 20։00 (Գլազգո)
Անգլիա - Շոտլանդիա՝ 23։00 (Լոնդոն)