Բրազիլիայում շարունակվող ֆուտբոլի Ամերիկայի գավաթի խաղարկության A խմբի երկրորդ տուրում Արգենտինայի հավաքականը մայրաքաղաք Բրազիլիայում նվազագույն հաշվով առավելության հասավ Ուրուգվայի թիմի նկատմամբ։
13-րդ րոպեին կատալոնական «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսիի փոխանցումից հետո աչքի ընկավ իսպանական «Բետիսի» կիսապաշտպան Գվիդո Ռոդրիգեսը։
Արգենտինայի հավաքականը 4 միավորով կիսում է առաջին տեղը Չիլիի թիմի հետ, որը երկրորդ տուրում մրցեց Բոլիվիայի հավաքականի եւ առավելության հասավ 1։0 հաշվով։
10-րդ րոպեին գոլի հեղինակ դարձավ անգլիական «Բլեքբեռնի» հարձակվող Բեն Բրերետոն։ Արդյունավետ փոխանցումը կատարեց բրազիլական «Աթլետիկո Մինեյրոյի» հարձակվող Էդուարդո Վարգասը։
Ամերիկայի գավաթ, A խումբ, երկրորդ տուր
Չիլի - Բոլիվիա՝ 1։0 (տեսանյութ)
Բեն Բրերետոն, 10
Արգենտինա - Ուրուգվայ՝ 1։0 (տեսանյութ)
Գվիդո Ռոդրիգես, 13