Այսօր համացանցում տեսանյութ հրապարակվեց, թե ինչպես են ինչ-որ մարդիկ ընտրատեղամասում քվեատուփ շրջում: Պնդում կար, որ դա եղել է 7/46 տեղամասում:

Դիտորդ Հերմինե Գրիգորյանն ու Analitik.am-ի լրագրողը գնացել են ահազանգի հետքերով: Տեղամասը գտնվում է Մալաթիա-Սեբաստիա համայնքում:

Արդեն տեղում պարզվեց, որ տեսանյութը սույն տեղամասում չի եղել:

Տեսանյութը հրապարակվել է «Ազատագրում» շարժման կողմից, սակայն այն արդեն անհասանելի է: