Ընտրությունների արդյունքներն անսպասելի էին մեզ համար, կարծում եմ, որ նաև շատերի համար: Բոլոր հարցումները ցույց էին տալիս այլ պատկեր: Ընդ որում, դրանք տարբեր կազմակերպություններ էին իրականացնում:
Դրանցից մեկն էլ արել է նույն Գելափը, որին չի կարելի կասկածել իմ նկատմամբ համակրանքի մեջ: Մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց «Հայաստան» դաշինքի առաջին համար Ռոբերտ Քոչարյանը:
Քոչարյանի խոսքերով, պետք է բացատրությունը գտնել. «Մենք ենթադրում ենք, որ եղել են զանգվածային խախտումներ: Ակնհայտ տեսել ենք վարչական ռեսուրսի կիրառում:
Այդ պատճառով դիմելու ենք ՍԴ ընտրությունների արդյունքները քննարկելու համար»:
Նա ասաց, որ հիմա շտաբերի կողմից հավաքագրվում են նյութերը, առաջիկա օրերին կամփոփեն, կհասկանան, թե ինչ ծավալի բողոք է լինելու ՍԴ դիմելու համար: