Բրաունշվեյգի դեմ խաղի 68-րդ րոպեից Հենրիխ Մխիթարյանին չէր բավարարում թարմությունը: Դուրս գալով մենակ դարպասապահի դիմաց, հայազգի ֆուտբոլիստը չկարողացավ գնդակը ուղարկել հակառակորդի դարպասը: Իհարկե պետք է նշել նաև դարպասպահի հիանալի խաղը այդ պահին: Հետխաղյա հարցազրույցի ժամանակ նա նշեց «2:1» ես շատ ուրախ եմ :
-Չորս շաբաթ տևած բացակայությունից հետո Դուք նշեցիք Ձեր նորամուտը Բունդեսլիգայում Բորսւսիայի կազմում: Ինչպե՞ս կգնահատեիք այն:
- Այդ մասին պետք է դատի անձամբ մարզիչը: Սակայն ես երջանիկ եմ առաջին հերթին այն պատճառով, որ մենք արդյունքում հաղթել ենք: Ամենակարևորը դա երեք միավորն է: Ես շատ զգացված ու հուզված էի այս խաղից առաջ, քանի որ այն իմ պրեմիերան էր: Ես իհարկե կարող եմ խաղալ ավելի լավ և պետք է գոնե մեկ գոլի հեղինակ դառնալ: Ես հուսով եմ, որ շուտով իմ լավագույն մարզավիճակին կվերադառնամ: Ամեն դեպքում վնասվածքը անցել է, ես առողջ եմ:
-Ինչքա՞ն դժվար էր խաղալ այս մրցակցի հետ:
- Բրաունշվեյգը տակտիկապես լավ էր աշխատում: Նրանք շատ կարգապահ կերպով պաշտպանվում էին, տարածություն չէին տալիս և մեզ համար ծանր հակառակորդներ էին: Սակայն ընդմիջումից հետո մենք որոշ բան փոխեցինք մեր խաղում և սկսեց մեզ մոտ ամեն ինչ ստացվել: Մենք մեզ համար պահեր ստեղծեցինք, իսկ այնուհետև գոլերի հեղինակ դարձանք: Դա շատ կարևոր էր:
-Դուք մարտին Շատյորի կազմում խաղացել եք Դորտմունդում, ինչպե՞ս Դուք ընդունեցիք երկրպագուների օժանդակությունը արդեն որպես Բորուսիայի խաղացող:
- Դա հիանալի է, մթնոլորտը այստեղ հիանալի է, ընդհանուր առմամբ ես ոչ մի բանի պակաս չեմ զգում: Ես վայելում եմ Դորտմունդում անցկացրած իմ յուրաքանչյուր օրը: