Անին ընտանիքի հետ վտա րվեց իր պապական տնից՝ տարածքը «գերակա շահ» անվան տակ իրացնելու պատրվակով, արցունքն աչքերին, որ կորցնում է իր մանկության տունը, որ էլ չի
տեսնելու բակի ընկերներին եւ էլ չի կարող ամեն օր լինել իր տատի ու հորքուրների հետ… Օրը ցերեկով մեր տներից հայի ձեռքով բ ռնի վտա րվեցինք… Ի դեպ, Գոհար հորաքույրս, որ բանաստեղծ Gohar Galstyan ն է, մի մտավորական, որ հենց այդ օրերին արձագանքեց ու մի անգամ չէ, որ գրել է մեզ հետ կատարված անարդարության մասին, մինչ
օրս իր ընտանիքով վարձով է ապրում՝ արդեն 16 տարի …. Բայց ու՞մ եմ ասում, սազը ձեռքներիդ էնպես եք գովում քիչ ա մնում հավատամ. ամաչում եմ 18 տոկոսի համար, դուք իմ ու 3000 բնակիչների վտարվելը իհարկե քթներիդ տակ չեք տեսել, տնազ րկված ընտանիքների ցավը… մի ցավ, որ 3 տարվա մեջ մորս, հորս, Կարինե հորաքրոջս և
տատիկիս այն աշխարհ տարավ բառիս բուն իմաստով… 3 տարվա մեջ հո մենակ տուն չկորցրեցինք… ու՞ր էիք, երբ այդքան ընտանիք միայնակ էր իր ցավի հետ…. էլ սպա նությունների մասին չասեմ, բոլորդ էլ գիտեք… դե եթե լուռ եք եղել, գուցե հիմա էլ լռեք… ու չհամարձակվեք մեր ժողովրդի հիշողության վրա այլևս կասկածել»,- գրել է նա: