Հարսի արցունքները այնպիսի պարտադիր և սովորական երևույթ են հարսանիքի ժամանակ ինչպես հարսի շորը, հյուրերի շնորհավորանքները, շամպայնը և այլն: ԱՄՆ Վաշինգթոնի Քենթ քաղաքի 23 ամյա Ամանդան լացի պատճառը ուրիշ էր: Հարսանիքը սպառնալիքի տակ էր հայտնվել այն բանից հետո, որ մեքենայից գողացել էին 6 հազար դոլար արժեցող հարսի շորը:
Սակայն Ամանդայի բախտը բերել է: Նա զանգահարել է 911 շտապ օգնության ծառայություն, որպեսզի հայտնի գողության մասին: Պարզվել է, որ հեռախոսավարուհին 28 ամյա Քենդիսը վերջերս է ամուսնացել և դեռևս չի վաճառել իր հարսանեկոն զգեստը:
Քենդիսը առաջարկել է ողբացող հարսին իր հագուստը և համացանցով ուղարկել նկարը: Աղջիկները գրեթե մեկ քաշի և հասակի են եղել: Բացի դա պարզվել է նաև, որ երկուսն էլ իրենց հարսանեկան հագուստները գնել են միևնույն խանութից:
Հսկիչ ոստիկանը ժամանակին հասացրել է շորը և հարսանիքը հնարավոր է եղել փրկել: Այս մասին հաղորդում է Times պարբերականը: