Այսօր Թաիլանդում արտահերթ նիստ անցկացնող Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիայի բյուրոն պաշտոնանկ է արել կազմակերպության նախագահ Ռաֆայել Մարտինետիին, որը պաշտոնավարում էր 2002 թվականից:
Yerevannews.am-ի հետ զրույցում Հունահռոմեական ըմբշամարտի ֆեդերացիայի փոխնախագահ Սամվել Գևորգյանը նշեց, որ Ռաֆայել Մարտինետին լավ ղեկավար չէր և նրա պաշտոնակության լուրը սպասված էր:
«Ռաֆայել Մարտինետին լավ ղեկավար չէր, նա գումարները վերցում էր և ուղիղ եթերով ցույց չէին տալիս սպորտային խաղերը: Մի խոսքով, սպորտաձևի համար համապատասխան գովազդ չէին անում, որպեսզի նպաստեին ըմբշամարտի որակի բարելավմանը»,-իր խոսքում նշեց Սամվել Գևորգյանը:
Վերջինս նշեց, որ վերջին տարիներին այնպիսի կանոններին էին մշակել, համաձայն որի ուժեղներին հավասարեցնում էին թույլերի հետ:
Գևորգյանը նաև դժգոհեց ըմբշամարտի միջազգային ֆեդերացիայի հաճախակի փոխվող կանոններից.
«Հիմա այնքան կանոններ են ընդունել, որ շատ մարդիկ չեն հասկանում այդ մարզաձից, 100 տարի ըմնշամարտը նայել հասկացել են հիմա չեն հասկանում, ինչի համար միավոր տվեցին և ինչի համար չտվեցին»,- ասաց նա և ավելացրեց, որ նման հաճախակի կանոններ փոխելով միայն վնասում են մարզաձևին:
Նա գտնում է, որ ՄՕԿ-ի այս որոշումը անմիջականորեն կապված է ըմբշամարտի միջազգային ֆեդերացիայի արդեն նախկին նախագահ Ռաֆայել Մարտինետիի հետ :
Ասատրյան Ելիզավետա