Եթե մարդիկ վերաբերվում են «բու» տիպին, բնավարության բացասական գծերը, ինչպիսին է նարցիսիզմը, պսիխոպատիան, անսկզբունքայնությունը և անազնվությունը պարտադիր կերպով ներկա են: Այս մասին զգուշացնում են Սիդնեյի և Լիվերպուլի մասնագետները: Այս մասին հաղորդում է The Sunshine Coast Daily-ն:
Մասնավորապես դոկտոր Փիթեր Յոհանսոնը Արևմտյան Ավստրալիայի համալսարանից հետազոտության է ենթարկել 263 մարդու և հաստատել, որ բնավորության վատ գծերը ավելի շատ հանդիպել է այն մարդկանց մոտ, որոնք մոտ կոգնիտիվ և նյութափոխանակության ֆունկցիաները ակտիվանում են օրվա վերջին: Հնարավոր է, որ այստեղ մեծ դեր է խաղում հոգեբականական գործոնը: Գիշերը ավելի հեշտ է խախտել ընդունված օրենքները:
Չնայած սրան այս հարցին նվիրված այլ հետազոտությունները ցույց են տալիս, որ «բուերի» մոտ ավելի շատ են դրական հատկանիշները: Նրանք վերաբերվում են էքստրովերտ տիպին, հնարամիտ են և աչքի են ընկնում կրեատիվ մտածելակերպով: Իսկ «արտույտները»(նրանք, ովքեր սիրում են առավոտ շուտ արթնանալ) բարի են, ունեն խորը ընդգծված վերլուծական մտածելակերպ և լավ են սովորում դպրոցում: