Պարզվել է, որ երեխայի լացի իմաստը բացահայտելը դժվար առաջադրանք է,որը երբեմն չեն կարողանում լուծել ոչ մայրերը և ոչ էլ բժիշկները: Երբեմն դժվար է պարզել արդյոք երեխան լացում է ցավից, սովից, թե մեկ այլ պատճառով: ԱՄՆ Բրաունի համալսարանի գիտնականները Women & Infants հիվանդանոցի հետ համագործակցությամբ որոշել են այդ դժվար խնբդիրը լուծել համակարգչային ծրագրի միջոցով:

Ինչպես պարզվել է երեխայի լացի ձայնագրության վերլուծությունը թույլ կտա արագորեն ախտորոշել երեխայի հիվանդությունը: Լացի թեթևակի շեղումները, որը չի կարող ընկալել մարդու ականջը, կարող է լինել իրական «պատուհան դեպի գլխուղեղ», ինչպես նշում են բժիշկները:

Ծրագիրը վերլուծում է լացի ավելի քան 80 չափորոշիշները, այդ թվում բարձրությունը, ռիթմը, հեկեկոցը, ցիկլերի տևողությունը և այլն: Լացի ավտոմատ անալիզատորը, եթե ապացուցիր իրա արդյունավետությունը, ապա կլինի էժան և արագ մեթոդ ախտորոշման համար: