Forbes-ը կազմել է աշխարհի 10 ամենաբարձր վարձատրվող մոդելների ամենամյա վարկանիշային աղյուսակը: Աղյուսակը կազմելիս պարբերականը օգտագործել է իր սեփական հաշվարկները, ինչպես նաև հովանավորչական միջոցառումներում և գովազդային արշավներում մոդելների մասնակցության տվյալները:
Աղյուսակի համաձայն առաջին տեղը զբաղեցնում է 33 ամյա բրազիլուհի Ժիզել Բունդշեն, ով 2012 թվականի հունիսից- 2019 թվականի հունիսը աշխատել է 42 մլն դոլար:
Չնայած որ սուպերմոդելի եկամուտները մեկ տարվա ընթացքում կրճատվել են 3 մլն դոլարով, սակայն Բյունշենը յոթ անգամ ավելի շատ է վաստակել, քան երկրորդ տեղը զբաղեցրած Միրանդա Քերը: Ֆենոմենալ ֆինանսական հաջողությունները կապված են գովազդատուների մոտ մեծ պահանջարկից: Վերջերս Բյունդշենը փոխարինել է Բեյոնսեին H&M շվեդական բրենդի գովազդում, «խլել է» Chanel-ի գովազդը մեկ այլ երգչուհուց Ռիհաննայից, և զրկել է Քեյթ Մոսին David Yurman-ի հետ գործարքից:
Բացի սա նա նաև իր սեփական բիզնեսը ունի իր հայրենիքում` Բրազիլիայում:
Երկրորդ տեղը 7.2 մլն դոլար եկամուտով զբաղեցնում է Միրանդա Քերը: Ավստրալուհին հիանալի առաջխաղացում է արձանագրել այս տարի յոթերորդ հորիզոնականից բարձրանալով երկրորդ: Նրա տարական եկամուտը 3 մլն դոլարի աճ է ապրել: 30 ամյա մոդելը և Հոլիվուդի դերասան Օրլանդո Բլումի կինը 2007 թվականից մտնում է Victoria’ Secret-ի «հրեշտակների» կազմի մեջ:
Լավագույն եռյակը սահմանափակում է մեկ այլ բրազիլուհի Ադրիանա Լիման 6 մլն դոլար եկամուտով: Նա Victoria’s Secret բրենդը գովազդում է սկսած 2000 թվականից բոլորի համաշխարհային մոդելներից ավելի վաղ: Լիմայի եկամուտների մեծ մասը, որոնք մեկ տարվա ընթացքում կրճատվել են 1.3 մլն դոլարով, գալիս են Victoria’s Secret-ի հետ պայմանագրից:
Չորորդ հորիզոնականը զբաղեցնում է Քեյթ Մոսը 5.7 մլն դոլարով: Չնայած իր տարիքին, 39 ամյա Մոսը շարունակում է մնալ շատ գովազատուների սիրելի մոդելը: Բրիտանուհին նախկինի նման միլիոնավոր դոլարներ է աշխատում ակնոցների բրենդի Vogue Eyewear, դիմահարդարման արտադրող բրենդ Rimmel և իտալացի դիզայներներ Versace և Liu-Jo-ի հետ գործարքներից:
Հինգերորդ հորիզոնականում գտնվում է առաջին չինացի սուպերմոդել Լյու Վենը 4.3 մլն եկամուտով:
Վեցերորդում ամերիկուհի Հիլարի Ռոդան է 4 մլն դոլար եկամուտով:
Յոթերորդ հորիզոնականում ամերիկուհի Քերոլին Մորֆին է 3.6 մլն դոլար եկամուտով:
Ութերորդ հորիզոնականում պուերտոռիկացի մոդել Ջոան Սմոլսը 3.5 մլն դոլար եկամուտով:
Իներորդում հարավաֆիկացի Քենդիս Սվեյնփոլն է 3.3 մլն դոլար եկամուտով:
Լավագույն տասնյակը եզրափակում է հոլանդացի Լարա Սթոունը 3.2 մլն եկամուտով: