Երևանի քաղաքապետարանի և վարչական շրջանների 2013 թվականի շինբարեկարգման տարեկան ծրագրով առաջին անգամ մայրաքաղաքի փողոցների ու բակերի ասֆալտապատման ծավալները կհասնեն 2.5 միլիոն քառակուսի մետրի:
Այս ցուցանիշի գրեթե կեսը բաժին է ընկնում ավելի քան 30 փողոցներում նախատեսված հիմնանորոգման աշխատանքներին: Օգոստոսի 20-ի դրությամբ 15 փողոցներ արդեն հիմնովին ասֆալտապատվել են, մյուս փողոցներում այս ուղղությամբ աշխատանքները շարունակվում են և դրանցից մի քանիսում կավարտվեն ուսումնական տարվա նախօրյակին
և հասարակայնության հետ կապերի վարչություն