«Հանուն Հանրապետության» կուսակցության ղեկավար մարմնի ներկայացուցիչ Արման Բաբաջանյանը «Ֆակտոր»-ի եթերում խոսել է իր և նոր ձևավորվող խորհրդարանի, ինչպես նաև արտախորհրդարանական ուժերի հետ հետագա հնարավոր համագործակցության մասին:
«Ես վարչապետին անկեղծորեն ասել եմ՝ արտախորհրդարանական այս հանդիպումների կարիքը նա չունի, ինչպես նաև չուներ որևէ այլ ձևաչափով ժողովրդի հետ հարաբերվելու անհրաժեշտություն, դրան, օրինակ, դիմեց Սերժ Սարգսյանը՝ Հանրային խորհուրդ ստեղծելով, որպեսզի ժողովրդի հետ հարաբերվելու այլ խողովակ ունենա: Ես վարչապետին ասացի՝ եթե նպատակն իսկապես աշխատանքի մեջ մեր ներգրավումն է, մենք պատրաստ ենք էդ աշխատանքը դիտարկել, քննարկել և ոլորտային պատասխանատվություն վերցնել ու առաջ գնալ: Ես անկեղծորեն տեսնում եմ նաև այդպիսի ակնկալիք հասարակության կողմից, որը պետք է որևէ կերպ արձագանք գտնի: Եթե կգտնվի մի ոլորտ, որտեղ ես կկարողանամ իմ ծառայությունը բերել և արժանիորեն հաջողություն բերել ընդհանուր գործին, ուրեմն պատրաստ եմ լծվել օրնիբուն աշխատանքի, ինչպես աշխատել եմ խորհրդարանում: Այլ ձևաչափով հանդիպումները..., կներեք, ես Տիգրան Ուրիխանյանի և Արզաքանցյանի հետ նույն սեղանի շուրջ անելու բան չունեմ»: