2021 թվականի Հայաստանի արտահերթ խորհրդարանական ընտրություններում Փաշինյանի գլխավորած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ամենաքիչ ձայները ստացել է մայրաքաղաք Երևանում՝ 42․31 %: Միայն Երևանում է, որ ՔՊ-ն 50%+ ձայն չի հավաքել, թեպետ այս ցուցանիշով ևս իշխող կուսակցությունը գերազանցել է իր հիմնական մրցակցին՝ «Հայաստան» դաշինքին, հետևապես մյուս ուժերին ևս։ Երևանում Քոչարյանի գլխավորած դաշինքը 27․15 % է ստացել, 92940 քաղաքացի Երևանում քվեարկել է դաշինքի օգտին։
«Քաղաքացիական պայմանագիրը» ամենաշատ ձայները Տավուշում է ստացել ՝ 67.90%, այստեղ օրինակ դաշինքը ձայների միայն 15.48%-ն է ստացել։ «Հայաստան» դաշինքը իր ձայները զգալի մասը ստացել է Երևանում ՝ 92940 մարդ քվեարկել է հօգուտ դաշինքի՝ 27.15%։
Երևանի վարչական շրջաններից միայն Արաբկիրում ու Կենտրոնում է «Հայաստան» դաշինքը հաղթել ՔՊ-ին։ «Հայաստան» դաշինքը Արաբկիրում 17185 ձայն է ստացել, Կենտրոնում՝ 17 297 ։ ՔՊ-ն Արաբկիրում 15 178 ձայն է ստացել՝ 2007 ձայնով պարտվելով դաշինքին։ ՔՊ-ն Կենտրոնում 16 057 ձայն՝ հազարից ավելի ձայներով պարտվելով դաշինքին։
Ընդ որում, Արաբկիրում տեղամասեր կան, որոնցում «Հայաստան» դաշինքի առավելությունը ՔՊ-ի նկատմամբ ձայների բավականին մեծ տարբերությամբ է ընդգծվել։
Նյութի աղբյուր՝ hraparak.am