Նորվեգացի լրագրող Մարիթ Քրիսթենսենի գիրքը, որը պատմում է Անդրես Բրեյվիկի պատմությունը վերջինիս մոր տեսանկյունից, լույս է տեսնելու աշնանը: Այս մասին հաղորդում է Local լրատվական կայքը:
Քրիսթենսենի խոսքերով նա սկսել է սերտորեն շփվել Վենկե Բրեյվիկի հետ 2011 թվականին տեղի ունեցած դեպքերից անմիջապես հետո, երբ Բրեյվիկը սպանել էր 77 մարդ: Կանայք շարունակել են շփումը մինչև Բրեյվիկի մահը 2013 թվականի մարտին: Բրեյվիկի մասին գիրք գրելու ծրագիրը հեղինակը հույժ գատնիք է պահել:
«Ես ուսումնասիրել եմ մոր(Բրեյվիկի) կյանքը օրրորոցից մինչև գերեզման: Ես գրել եմ նրա զգացմունքների և Անդրես Բերինգ Բրեյվիկի վարքագծին նրա ռեակցիայի մասին»,- իր գրքի մասին այսպես է պատմել Քրիստենսենը և ավելացրել, որ Բրեյվիկի մայրը երբեք իրեն չի մեղադրել, չնայած իր հասցեին հնչած քննադատության:
Ինչպես նշում է կայքը ավելի վաղ հրապարակված փաստաթղթերից պարզ է դարձել, որ երբ Անդերս Բրեյվիկը եղել է չորս տարեկան սոցիալական ծառայությունները փորձել են վերցնել նրան իր մորից, որպեսզի խուսափել հոգեախտաբանության զարգացումից: Սակայն Բրեյվիկի մայրը թույլ չի տվել:
2011 թվականի հուլիսի 22-ին Բրեյվիկը կազմակերպել էր Նորվեգիայի մայրաքաղաքի կառավարական շրջանում պայթունը, որի հետևանքով ութ մարդ մահացել էր և Նորվեգիայի բանվորական կուսակցության երիտասարդական ճամբարում, որտեղ մահացել էր 69 մարդ: Ահաբեկիչը դատապարտվել է 21 տարվա ազատազրկման: