Եթե կորոնավիրուսի նախնական տարբերակով վարակվելու համար անհրաժեշտ էր առնվազն 15 րոպե շփում հիվանդ մարդու հետ, ապա հնդկական «դելտա» շտամով վարակվելու համար հաշված վայրկյաններ են պետք։ Խոսքը 5-10 վայրկյանի մասին է։ Այս մասին հայտնել է համաճարակաբան, կենսաբանական սպառնալիքներին արձագանքելու հարցերով ԱՀԿ փորձագետ Նատալյա Վինոգրադը «Украина 24»-ի եթերում։
Նա նշել է, որ «դելտա» շտամն այսօր առողջապահության համաշխարհային կազմակերպության մակարդակով թիվ 1 խնդիրն է։
Նրա խոսքով՝ վարակվածները և պատվաստվածները մնում են վարակման ռիսկի խմբում, սակայն այն կտանեն ավելի թեթև։
Ավելի վաղ ԱՀԿ-ն «դելտա» շտամն անվանել էր ամենավարակիչը կորոնավիրուսի բոլոր շտամներից։ Այն հայտնաբերվել էր աշխարհի երկրներից կեսում։