Լևոն Արոնյանը շարունակում է հաջող ելույթներն արագ շախմատի Goldmoney Asian Rapid 7-րդ միջազգային օնլայն մրցաշարում: 10 տուրից հետո Արոնյանը 7 միավորով Դին Լիժենի հետ կիսում է 1-2 տեղերը, իսկ լրացուցիչ գործակիցներով առաջինն է: Անցկացրած 10 պարտիաներից նա հաղթել է 4-ում, իսկ 6-ն՝ ավարտել ոչ-ոքի: Արոնյանն առավելության է հասել Կարլսենի, Էրիգասիի, Գուկեշի և Ադհիբանի նկատմամբ: Այսօր կկայանան առաջին փուլի վերջին 5 պարտիաները, որից հետո պայքարը կշարունակեն մրցաշարին մասնակցող 16 գրոսմայստերներից 8 լավագույն արդյունք գրանցածները:
Այսօր Արոնյանը կմրցի Վլադիսլավ Արտեմյևի, Ուեսլի Սոյի, Դանիիլ Դուբովի, Ալիրեզա Ֆիրուջայի և Հոու Յուֆանի հետ:
Goldmoney Asian Rapid մրցաշարի մրցանակային ֆոնդը 1,6 միլիոն է: