Ֆուտբոլի Եվրոպայի առաջնության եզրափակիչ մրցաշարում հունիսի 28-ին կանցկացվեն 1/8 եզրափակիչի 2 հանդիպումներ։
Խաղային օրը կմեկնարկի Դանիայի մայրաքաղաք Կոպենհագենում, որտեղ իսպանացիները կմրցեն աշխարհի փոխչեմպիոն Խորվաթիայի հավաքականի հետ:
Օրվա երկրորդ խաղում աշխարհի չեմպիոն Ֆրանսիայի հավաքականը Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում ուժերը կչափի Շվեյցարիայի թիմի դեմ:
Այս 2 զույգերի հաղթողները քառորդ եզրափակիչում կհանդիպեն իրար հետ:
Եվրո-2020, 1/8 եզրափակիչ
Խորվաթիա - Իսպանիա՝ 20։00 (Երեւանի ժամանակ) (Կոպենհագեն)
Ֆրանսիա - Շվեյցարիա՝ 23։00 (Բուխարեստ)