Մոսկվայի քննիչներից 9 ամիս է պահանջվել, որպեսզի սպանվածի 14 ամյա որդու նկարագրությամբ և հսկողության տեսախցիկների ձայնագրություններով հայտնաբերեն Կուտուզովի փողոցի վրա գտնվող « Времена года» առևտրի կենտրոնի մոտ դաժան սպանություն գործած հանցագործներից մեկին:
Ոստիկանները պարզել են, որ 32 ամյա Վահրամ Սանոսյանին երեխաների աչքերի առաջ ծեծելով սպանել են Մոսկվայի երեք բնակիչ:
Այդ օրը Սանոսյանը իր երեք ազգականի և աղջկա հետ որոշել է ընթրել « Времена года» առևտրի կենտրոնում: Երբ նա ցանկացել է կանգնեցնել ավտոմեքենան, լսել է իր ավտոմեքենային ծանր հարված:
Սանոսյանը կանգ է առել և փորձել է պարզել` ինչ է պատահել: Այդ ժամանակ նրա վրա հարձակվել է երեք հարբած տղամարդ: Դաժան դեպքի հանցագործներից մեկին, որը երևում է առևտրի կենտրոնի վրա տեղադրված տեսախիկներում, օպեր գործիչները կարողացել են ձերբակալել միայն դեպքից ինը ամիս անց:
Հիշեցնենք, որ դաժան պատահարը, որից հետո մայրաքաղաքային հիվանդանոցներից մեկի վերակենդանացման բաժանմունքում մահացել է 32 ամյա Վահրամ Սանոսյանը տեղի է ունեցել 2012 թվականի օգոստոսի 11-ին:
«Времена года» առևտրի կենտրոնի տեսախիկների ձայնագրությունում երևում է, թե ինչպես հանցագործները փորձել են կոտրել ավտոմեքենայի հետևի ապակին և ավտոմեքենայի հետևի նստարանից դուրս բերել երեխաներին: Վահրամը հարձակվել է նրանց վրա և, երեխաներին պաշտպանելով, փորձել է հանցագործների ուշադրությունը իր վրա գրավել: Սկսվել է կռիվ: Սանոսյանին գցել են գետնին և այնքան են ծեծել, որ վերջինս կորցել է գիտակցությունը»,- այս մասին Lifenews գործակալությանը հայտնել է իրավապահ մարմինների մոտ կանգնած աղբյուրը և ավելացրել, որ այդ ամենը տեղի է ունեցել երեխաների աչքի առաջ, որոնք էլ կանչել են ոստիկանություն և շտապ օգնություն, ինչպես նաև փորձել են ցուցադրել առաջին օգնությունը: