«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ հունիսի 20-ին տեղի ունեցած արտահերթ խորհրդարանական ընտրություններից մեկ օր առաջ ուժային կառույցներում ղեկավարի պաշտոններ զբաղեցնող մի շարք անձինք հրաժարականների դիմումներ են գրել՝ կարծելով, թե ընտրությունների արդյունքում ընդդիմությունն է հաղթելու, եւ որոշել են ապահովագրել իրենց:

Նրանք որոշել էին, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից ընտրությունների արդյունքները հայտնելուց հետո միանգամից կստորագրեին աշխատանքից ազատման դիմումները եւ կհեռանան: Սակայն ինչպես հայտնի է, Կենտրոնական ընտրական հանձնաժողովը, ամփոփելով ընտրության նախնական արդյունքները, արձանագրեց ներկայիս իշխանությունների հաղթանակը՝ 53.91 տոկոսով:


Եվ, ահա, մեր տեղեկություններով՝ այդ մասին տեղեկանալուց հետո հրաժարականի դիմումներ գրած ուժային կառույցներում ղեկավար պաշտոններ զբաղեցնող անձինք հենց իրենց աշխատասենյակներում պատռել են այդ դիմումները: Այսինքն՝ ընտրությունների ելքը նրանց սրտով է եղել:

Ավելի մանրամասն՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։