Օգոստոսի 16-ին Վելիկոլուկյան շրջանում  «ՄՏԿ Արիս» ընկերությանը պատկանող հյուրանոցային կոմպլեքսի տեղում գտնվող վայրում տեղի է ունեցել դժբախտ պատահար: Աշխատողներից մեկը որոշել է մազութը 60 տոննայանոց ցիստեռնից քաշել բենզինով աշխատող շարժիչային պոմպի միջոցով:

Աշխատանքի ժամանակ մի պահ շարժիչային պոմպը ընկել է ցիստերնի մեջ և տղամարդը որոշել է այն բարձրացնել: Դրա համար մեջն է մտել: Ցիստերնում կուտակված գոլորշիներից նա իրեն վատ է զգացել և կորցրել է գիտակցությունը: Նրան օգնության են շտապել սկզբում նրա գործընկերը, իսկ այնուհետև նաև երեք ականատես: Նրանցից մեկը կանչել է ոստիկանություն և շտապ օգնություն:

«Բոլորը ազգությամբ հայ պայմանագրային աշխատողներ են եղել, բացի մեկից, որը եղել է Մերձբալթյան շրջանից: Ռուսաստանում նրանք բոլորը օրինական են գտնվել, ոչ մի խնդիր փաստաթղթերի հետ չեն ունեցել» ,- նշել է ՌԴ հետաքննչական կոմիտեի Պսկովի շրջանի հետաքննչական վարչության աշխատակից մայոր Եվգենի Իվանովը:

Երբ ժամանել են փրկարարները աշխատողներից երկուսը արդեն բարձրացված են եղել շարժիչ ամբարձիչի միջոցով, մնացածից այնտեղից դուրս է բերել փրկարարը: Բոլորն էլ պառկած են եղել անգիտակից վիճակում: Նրանց չի հաջողվել փրկել: