Բրազիլիայում շարունակվող ֆուտբոլի Ամերիկայի գավաթի խաղարկությունում ավարտվել է խմբային փուլը և հայտնի են դարձել քառորդ եզրափակիչի բոլոր զույգերը: Վերջին խաղային օրն անցկացվել են A խմբի վերջին՝ 5-րդ տուր հանդիպումները:

Արգենտինայի հավաքականը 4:1 հաշվով վստահ հաղթանակ է տարել Բոլիվիայի թիմի նկատմամբ, իսկ Ուրուգվայի հավաքականը նվազագույն հաշվով ուժեղ է գտնվել Ուրուգվայի թիմից: Տուրը բաց է թողել Չիլիի հավաքականը:


Արգենտինայի հավաքականի կազմում դուբլի ու գոլային փոխանցման հեղինակ է դարձել «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսին, որը ճանաչվել է հանդիպման լավագույն ֆուտբոլիստ:

Խմբի 5 թիմերից չորսը պայքարը կշարունակեն փլեյ-օֆֆում: Առաջին տեղը գրաված Արգենտինան խմբային փուլն ավարտեց 10 միավորով, Ուրուգվայը՝ 7, Պարագվայը՝ 6, Չիլին՝ 5, իսկ Բոլոիվիան պայքարը լքեց առանց միավորի:

Քառորդ եզրափակիչում տեղի կունենա Արգենտինա – Էկվադոր, Բրազիլիա – Չիլի, Պերու – Պարագվայ և Ուրուգվայ – Կոլումբիա դիմակայությունները: Խաղերը տեղի կունենան հուլիսի 2-ին և 3-ին: