Հայաստանում հունիսի 29-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 116 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 224967 դեպքի: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին ՀՀ ԱՆ հիվանդությունների եւ վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնից:
Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 1181291 վերջին մեկ օրում` 3477 նոր թեստավորում:
Փաստացի այս պահին բուժվում է 2636 պացիենտ. Մեկ օրում ավելացել է 39-ով:
Վերջին տվյալներով ապաքինվել է 216718 անձ` վերջին մեկ օրում 73 անձ:
Մեկ օրում կորոնավիրուսի հետեւանքով մահացել է 4 քաղաքացի, մահացածների թիվը 4514 է: