Այսօր մամուլի ասուլիսի ժամանակ ԲՀԿ-ից դուրս մնացած Նաիրա Զոհրաբյանն ասաց, որ ԲՀԿ ցուցակում եղել է պատգամավորի թեկնածու, ով իրեն հորդորել է Ծառուկյանին չասել ճշմարտությունը, այլ ասել կոմֆորտ սուտը. «Պարոն Ծառուկյան, հիշո՞ւմ եք, մեր վերջին խոսակցության ժամանակ ես Ձեզ ասացի, որ Ձեզ չեմ ստելու, չեմ ասելու կոմֆորտ սուտ, ասելու եմ ճմշարտությունը: Ցավոք, ձեր կողքի մարդիկ նախընտրեցին կոմֆորտ, շաքարակալած սուտը: Ցավոք ԲՀԿ-ն անպաշտպան մնաց իրականության հետ»:
Զոհրաբյանի խոսքերով, երբ դու գիտես թույլ կողմերը այլ է. «Բայց երբ անընդհատ գալիս ու քեզ ասում են, որ խնդիր չկա, հզոր ենք… Այդ մարդիկ, որ գնում էին մարզեր, ես էլ էի գնում: Մենք խոսել ենք, թե որ մարզերում ԲՀԿ-ն ինչ խնդիրներ ունի»,-ասաց նա:
Զոհրաբյանը նշեց, որ ինքը քարոզարշավի ժամանակ Ընտրությունների վերահսկման կոմիտեի հետ եղել է մարզերում, տեսել է, թե ինչ խնդիրներ կան, սակայն Ծառուկյանին մատուցել են սուտ, քաղցր սուտ:
Անկախ ամեն ինչից, նա շնորհակալ է Ծառուկյանին տրված հնարավորության համար: