Եգիպտոսի իշխանությունները նախազգուշացնում են Էքստրեմալ տապի մասին, Խուգադայում ցերեկային ջերմաստիճանը ստվերում հասնում է 38 աստիճանի, իսկ Շարմ Էշ Շեյխում՝ մինչև 40-ի: Այդ մասին հաղորդել է TourDom.ru-ն, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

Հյուրանոցներում հանգստացողներին հիշեցնում են, որ բաց արևի տակ երկարատև մնալը վտանգավոր է: Եգիպտոսի ԶԼՄ-ների տեղեկատվությամբ, հիվանդանոցները պատրաստ են ընդունել արևահարված հիվանդներին և պարտավոր են անհրաժեշտ բժշկական օգնություն ցուցաբերել «հյուծության կամ ջերմային սթրեսի» ցանկացած ախտանշանի դեպքում: Սակայն, չնայած էքստրեմալ եղանակին, հյուրերը շարունակում են մեկնել էքսկուրսիաների, այդ թվում՝ Լուքսոր: Մեծ տարածում ունեն ծովային զբոսանքները:


Այժմ տարբեր երկրներից տուրիստական խմբեր են ժամանում Եգիպտոս: Մասնավորապես, Ռուսաստանից միայն կիրակի օրը՝ հունիսի 27-ին, Կահիրեի օդանավակայան է ժամանել 1600-ից ավելի հանգստացող: