«Իրավունք» թերթը գրում է. «Ավելի վաղ «Իրավունքը» գրել էր, որ Տավուշի մարզի Աչաջուր համայնքի բժշկական կենտրոնի տնօրեն Կորյուն Վարդապետյանին մեկ շաբաթ ժամանակ են տվել, որպեսզի վերջինս զբաղեցրած պաշտոնից հեռանա: Մեր աղբյուրի պնդմամբ՝ Վարդապետյանին սպառնում են քաղաքական հայացքների համար:
Բանն այն է, որ Վարդապետյանը բոլորովին չի համակրում օրվա իշխանությանը, ավելին՝ սատարում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին: Ըստ մեր աղբյուրի՝ Կորյուն Վարդապետյանին սպառնալիքներ են հղում Տավուշի մարզպետարանից, իսկ ահա, ինչպես բոլորին է հայտնի, Տավուշի մարզպետը Նիկոլ Փաշինյանի քավոր Հայկ Ղալումյանն է:
Պարզվում է՝ բժշկական կենտրոնի տնօրենն արդեն ազատման դիմում է գրել: Վերջինս «Իրավունքի» հետ զրույցում հաստատեց լուրը, ապա խնդրեց իրեն զանգահարել վաղը»