Ավստրալացի բժիշկները դուրս են բերել պատառաքաղը 70 ամյա տղամարդու առնանդամից, ով որոշել էր դիմել կասկածելի փորձարկման սեռական հաճույք ստանալու համար: Սակայն ինչ-որ մի բան սխալ է գնացել և պատառաքաղը չի հաջողվել հանել սեռական օրգանից,ինչի արդյունքում անհրաժեշտ է եղել բժիշկների օգնությունը: Այս մասին հաղորդում է The Independent-ը: Դեպքը նշանակալից է եղել և որոշել են այն նկարագրել անգամ Journal of Surgery Case Report գիտական պարբերականում` նյութի հետ տեղադրելով նաև վիրահատության լուսանկարները:
Անանուն 70 ամյա սուր զգացողությունների սիրահարը տեղափոխվել է Քանբերիի հիվանդանոց արյունոտ առնանդամով: Ընդ որում պատառաքաղը առնանդամի ներսում չի երևացել , այլ բժիշկները այն զգացել են միայն շոշափելով և երևացել է ռենտգենյան նկարներում:
Պատառաքաղը հաջողվել է սեռական օրգանից դուրս բերել միայն ընդհանուր անզգայացման միջոցով: Վիրահատությունը անցել է հաջող: Տարեց հիվանդին ուղարկել են տուն: