Առավոտյան դատարկ ստամոքսով վազելը կարագացնի ճարպի այրման գործընթացը: Սակայն ոչ բոլոր մարդիկ կարող են դա անել, կարծում է տրիատլոնի մարզիչ Ալեքսանդր Հալամանովը:

«Քնի եւ սննդի ընդունումների միջեւ երկար ընդմիջման պատճառով (սկսած 8 ժամից) իջնում է օրգանիզմում ինսուլինի մակարդակը: Այսպիսով, եթե դուք սկսեք վազել դատարկ ստամոքսով, ճարպի այրումը տեղի կունենա ավելի արագ: Սա չի նշանակում, որ դուք անպայման կնիհարեք՝ ավելի կարեւոր են կալորիաները, որոնք օրվա ընթացքում մտնում են օրգանիզմ: Սակայն բարենպաստ պայմաններ կստեղծեք նիհարելու համար»,- «ՌԻԱ Նովոստի»-ին տված հարցազրույցում ասել է Ալեքսանդր Հալամանովը:


Սակայն գաստրիտի կամ աղեստամոքսային տրակտի այլ հիվանդությունների դեպքում պետք է խորհրդակցել բժշկի հետ եւ պարզել, թե կարելի է արդյոք սոված վազել:

«Ավելի լավ է առավոտյան վազքից առաջ թեթեւ նախաճաշել, օրինակ՝ թեյով կես բանան ուտել: Օրգանիզմը ոչ մեծ էներգետիկ սնունդ կստանա՝ դուք ձեզ ավելի աշխույժ կզգաք»,- ասել է մարզիչը: