Գրող, հրապարակախոս Վասակ Դարբինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. ««Պատգամավորն անձեռնմխելի է ու պատգամավորի կարգավիճակ ունեցող անձն անձեռնմխելի է քրեական հետապնդումից առհասարակ: Քրեական հետապնդման շարունակությունն ու դրա իրականացումը ևս բախվում է անձեռնմխելիության ինստիտուտի հետ»,- սա է ամբաստանյալ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանի փաստարկը, և այդ փաստարկը հնազանդորեն ընդունեց դատարանը՝ կասեցնելով դատական գործընթացը մի գործով, որում Քոչարյանը ներգրավված է որպես մեղադրյալ:
...Ու չկա մեկը, որ հարցնի՝ բա Վանո Սիրադեղյանը պատգամավոր էր 99-ին, պատգամավորի կարգավիճակ ուներ, էդ ինչո՞ւ անձեռնմխելի չէր: Ավելին՝ այսօրվա ամբաստանյալը հանձնարարում էր դատարանին՝ կալանավորել պատգամավորին...
Էդ ո՞նց է լինում: Լեզվանիությա՞մբ, երկերեսանիությա՞մբ, թե՞ անպատկառությամբ ու արդարադատության հանդեպ բացահայտ արհամարհանքով»: