ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը պատրաստ է ամեն բան անել՝ իր երկիրը պաշտպանելու համար, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
«Բոլորս՝ որպես ռուսաստանցիներ, միշտ պետք է իմանանք մեկ բան՝ մեր նախագահը միշտ պատրաստ է անել ամեն բան՝ մեր երկիրը պաշտպանելու համար, եթե անհրաժեշտ լինի»,- Россия 24 հեռուստաալիքի եթերում ասել է Պեսկովը՝ պատասխանելով այն հարցին, թե կարող է արդյոք Պուտինը հրաման տալ կրակ բացել ՆԱՏՕ-ի նավերի վրա՝ ՌԴ սահմանների խախտման դեպքում:
Ընդ որում, նախագահի մամուլի խոսնակն ընդգծել է, որ դրա մասին մտածել պետք չէ, քանի որ մտքերը նյութականանում են։
«Աստված մի արասցե։ Պետք չէ ո՛չ մտածել, ո՛չ խոսել դրա մասին»,- հավելել է նա։