Քիմ Քարդաշյանի Skims ապրանքանիշը դարձել է Տոկիոյում սպասվող Օլպիմպիական խաղերի ընթացքում ԱՄՆ հավաքականի ներքնազգեստ մատակարար, գրում է Independent-ը։
Skims ապրանքանիշը ներքնազգեստ, գիշերազգեստ եւ հանգստի համար հագուստ է պատրաստել ԱՄՆ կանանց հավաքականի համար։ Instagram-յան էջում Քիմը հայտնել է, որ համագործակցության նախաձեռնությունը պատկանում է Team Usa-ին։ Օլիմպիական հագուստի հավաքածուն համապատասխանում է Skims-ի մինիմալիստական ոճին, ավելացված են օլիմպիական սիմվոլիկա եւ ազգային դրոշը։ Առաջինը հագուստը փորձել են ֆուտբոլիստուհի Ալեքս Մորգանը, լողորդուհի Հեյլի Անդերսոնը, բասկետբոլիստուհի Էյժա Ուիլսոնը, թեթեւ ատլետներ Սքաութ Բասեթն ու Դալայա Մուհամադը։
View this post on Instagram
Իրերը կներառվեն կապսուլային հավաքածուում եւ հասանելի կլինեն առցանց խանութում։ Վաճառքը կմեկմարկի հուլիսին՝ Օլիմպիական խաղերի բացման արարողությանը զուգահեռ։ Skims ապրանքանիշը թողարկվել է 2019թ․-ին եւ գնահատվում է 1,6 մլրդ դոլար 154 մլն դոլարի չափով ներդրումներից հետո։