Սյունիքի նախկին մարզպետ, ՀՀԿ-ական Սուրիկ Խաչատրյանը՝ նույն ինքը Լիսկան, «Ժողովուրդ»-ի հետ զրույցում դժգոհեց, որ ինքը լուրջ խնդիրներ ունի։ Այս մասին գրում է թերթը եւ հավելում. «Ես անելու ոչ մի բան չունեմ։ Ես այժմ ավելի լուրջ խնդիրներ ունեմ։ Սպասում եմ օբյեկտիվ քննության։ Ես ոչ մեկից նեղանալու բան չունեմ, սա մի փորձություն էր, որ եկավ պատահեց։
Ես այժմ պետք է հավաքվեմ, որ այս փորձությանը դիմակայեմ»։ Իսկ հարցին, թե Սյունիքում պնդում են, որ մարզում Խաչատրյանի իշխանությունն է շարունակում տիրել, նշեց. «Ուրեմն լսեք ասեմ, այսօր օրինական իշխանություն կա, որը ես հարգում եմ, ու ինչո՞ւ ես պետք է փորձեմ ինքս իմ համար իշխանություն ստեղծել, իմաստ չկա դրանում»»,- մեջբերում է «Ժողովուրդը»