ԵՏՄ-ում «աշխատանք առանց սահմանների» աշխատանքի որոնման համակարգը գործում է հուլիսի 1-ից:

Որոնողական համակարգը թույլ է տալիս հասանելիություն ստանալ միության անդամ պետություններում թափուր աշխատատեղերի մասին տեղեկությանը: Արդյունքում համակարգի օգտատերերը՝ աշխատատեղեր փնտրողներն եւ գործատուները, հնարավորություն կունենան ընտրել միության մեկ կամ մի քանի երկիր, որի տարածքում կարող են աշխատանք կամ անձնակազմ փնտրել:


Նախագիծը նպատակ ունի ապահովել միության շրջանակում աշխատաշուկայի փոխգործակցությունը: