ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ուշագրավ սպառնալիք հնչեցրեց ՌԴ-ի հասցեին։ Այս մասին գրում է թերթը եւ հավելում. «Մեր հարցին, թե հնարավոր է արդյոք, որ ՀՀ-ի կողմից ԵՄ ասոցացման համաձայնագիրը նախաստորագրելու դեպքում ՌԴ-ն մեր նկատմամբ եւս տնտեսական սանկցիաներ կիրառի, ինչպես վարվեց օրերս Ուկրաինայի դեպքում, Սահակյանը նշեց. «Այդ մասին չարժե խոսել։ ՌԴ-ն մեր ռազմավարական գործընկերն է, բացի դրանից,, մեք բավական ներկայություն ունենք ՌԴ-ում՝ որպես ՌԴ քաղաքացիներ»։
Այլ կերպ ասած՝ ՀՀԿ-ականն ուղղակիորեն հասկացրեց, որ եթե ՌԴ-ն գնա այդ քայլին, ապա «հարվածը կլինի ներսից»՝ ՌԴ քաղաքացիներ հանդիսացող մեր հայրենակիցների կողմից...»,- գրում է «Ժողովուրդը»