Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր այցելել է դեսպան Թրեյսիի կեցավայր՝ շնորհավորելու Միացյալ Նահանգների անկախության 245-րդ տարեդարձի առթիվ, հայտնում է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը։
«Հայ-ամերիկյան հարաբերություններն ամուր են՝ խարսխված ընդհանուր արժեքների վրա։ Պատրաստ ենք շարունակաբար մեր ջանքերը ներդնել հայ և ամերիկացի ժողովուրդների գործընկերության, բարեկամության և համագործակցության ընդլայնման ուղղությամբ»,- ասել է նախագահը։