Թուրք հովիվը, ով սպանվել էր թուրք-հայկական սահմանը հատելուց հետո այս ամսվա սկզբին, կրակել է հայ սահմանապահների վրա: Այս մասին գրում է թուրքական Taraf պարբերականը:
Պարբերականի աղբյուրները նշում են, որ հովիվը երկու անգամ փորձ է կատարել մոտենալ սահմանապահներին:
Ինչպես նշում է պարբերականը, թուրք քննիչները ավարտել են հովիվի` Մուստաֆա Ուլքերի սպանության հետ կապված հետաքննությունը և պարզվել է, որ խնդիրը սկսվել է այն բանից հետո, որ թուրքական իշխանությունները զգուշացրել են հայկական կողմին հոտի` սահմանի հնարավոր անցման մասին: Հայ սահմանապահները ի պատասխան զգուշացրել են Թուրքիային ապահովելու, որ ոչ մեկ չպետք է անցնի սահմանը: Սակայն որոշ հովիվներ այդ թվում նա Ուլքերը ուշադրություն չեն դարձրել թուրք սահմանապահների կոչերին և շարունակել են հատել Հայաստանի հետ սահմանը, ինչն էլ դրդել է հայ սահմանապահներին բռնագրավելու հոտը: Հոտը Հայաստանի իշխանությունների հետ բանակցություններից հետո վերադարձվել էր թուրքական կողմին: Սակայն հետաքննության համաձայն Ուլքերին պատկանող ոչխարների մի մասը վնասված է եղել փոխանակման ժամանակ, ինչի պատճառով Ուլքերը հագնվել է զինվորի նման, հատել սահմանը և սկսել հայ սահմանապահների վրա: Նրան հաջողվել է այդ ժամանակ առանց վնասվածքների հեռանալ, սակայն վերադարձել է Հայաստան երկրորդ անգամ հուլիսի 31-ին: Հենց այդ ժամանակ էլ նա ենթարկվել է հրաձգության և սպանվել սահմանապահների կողմից:
Հիշեցնենք, որ հուլիսի 31-ի դեպքից հետո Թուրքական դիվանագիտական նոտա է հղել Հայաստանին` խստիվ դատապարտելով ճակատագրական հրաձգությունը: Այդ ժամանակ Թուրքիայի ԱԳ նախարարը նշել էր, որ Ուլքերը մտել է Հայաստանի տարածք իր հոտից փախած ոչխարին գտնելու համար:
Սակայն ռուսական լրատվական միջոցները այնուամենայնիվ հաղորդել էին, որ Ուլքերը զենք է ունեցել իր հետ և կրակ է բացել ռուս սահմանապահների վրա, ինչին պատասխան վերջիններս կրակ են բացել և սպանել հովիվին: Ռուսական Итар Тасс գործակալությունը, մեջ բերելով ռուսական անվտանգության աղբյուրներին, հաղորդել էր, որ թուրք հովիվը ցանկացել է խորանալ Հայաստանի տարածքում: