Իտալիան դուրս եկավ Եվրո-2020-ի կիսաեզրափակիչ։ Մյունխենում տեղի ունեցած խաղում իտալացիները մրցեցին աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր Բելգիայի հավաքականի հետ եւ առավելության հասան 2։1 հաշվով։
14-րդ րոպեին Իտալիան մոտ էր հաջողությանը, սակայն VAR-ը ցույց տվեց, որ գոլի դրվագում «Յուվենտուսի» 34-ամյա պաշտպան Լեոնարդո Բոնուչին եղել է խաղից դուրս վիճակում։
Իտալացիները հաշիվը բացեցին 31-րդ րոպեին։ Իտալիայի չեմպիոն Միլանի «Ինտերի» 24-ամյա կիսապաշտպան Նիկոլո Բարելան գրավեց Տիբո Կուրտուայի պաշտպանած դարպասը։ Ռոբերտո Մանչինիի գլխավորած թիմի առավելությունը 44-րդ րոպեին կրկնապատկեց «Նապոլիի» 30-ամյա հարձակվող Լորենցո Ինսինիեն։
Առաջին խաղակեսի վերջին րոպեին սեփական տուգանային հրապարակում մրցակցին հրեց «Նապոլիի» 27-ամյա պաշտպան Ջիովանի Դի Լորենցոն։ 11 մետրանոցն արդյունավետ իրացրեց բելգիացիների հարձակվող, «Ինտերի» 28-ամյա խաղացող Ռոմելու Լուկակուն։
Կիսաեզրափակիչում Իտալիան հուլիսի 6–ին Լոնդոնում կմրցի Իսպանիայի հետ, որը պայքարից դուրս է թողել շվեյցարացիներին։
Եվրո-2020, քառորդ եզրափակի
Բելգիա - Իտալիա՝ 1։2 (տեսանյութ), (Մյունխեն)
Ռոմելու Լուկակու, 45+2, 11մ - Նիկոլո Բարելա, 31, Լորենցո Ինսինիե, 44