Բրազիլիայի հավաքականը նվաճել է Բրազիլիայում շարունակվող ֆուտբոլի Ամերիկայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչի ուղեգիր:

Քառորդ եզրափակիչում աշխարհի 5-ակի չեմպիոնը նվազագույն հաշվով առավելության է հասել Չիլիի հավաքականի նկատմամբ: Բրազիլացիների հաղթական գոլը 46-րդ րոպեին խփել է ֆրանսիական «Լիոնի» հարձակվող Լուկաս Պակետան, որը փոխարինման է դուրս եկել ընդմիջմանը: 48-րդ րոպեից Բրազիլիայի հավաքականը 10 խաղացողներով էր հանդես գալիս անգլիական «Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Գաբրիել Ժեզուսի հեռացման խատճառով, սակայն չիլիացիները չեն կարողացել օգտվել թվային առավելությունից:


Կիսաեզրափակիչում բրազիլացիների մրցակիցը կլինի Պերուի հավաքականը, որը հետխաղյա 11 մետրանոցներով հաղթել է Պարագվային: Հանդիպման հիմնական ժամանակն ավարտվել է 3:3: հաշվով:

Քառորդ եզրափակիչում հուլիսի 3-ին տեղի կունենան Արգենտինա – Էկվադոր և Ուրուգվայ – Կոլումբիա դիմակայություններ:

Հիշեցնենք, որ Ամերիկայի գործող գավաթակիրը Բրազիլիան է, որը նախորդ խաղարկության եզրափակիչում հաղթել է Պերուի հավաքականին:

Ամերիկայի գավաթ, քառորդ եզրափակիչ

Բրազիլիա – Չիլի՝ 1:0

Լուկաս Պակետա, 46

Հեռացում՝ Գաբրիել Ժեզուս, 48

Պերու – Ուրուգվայ՝ 3:3 (11 մետրանոցներով՝ 4:3)

Գուստավո Գոմես, 21 (ինքնագոլ), Ջանլուկա Լապադուլա, 40, Յոշիմար Յոտուն, 80 - Գուստավո Գոմես, 11, Ժունիոր Ալոնսո, 54, Գաբրիել Ավալոս, 90

Հեռացումներ՝ Անդրե Կարիլյո, 85 – Գուստավո Գոմես, 45+1