ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանն իր ֆեյսբուքի էջում գրել է.
Այսօր Ամենայն Հայոց Կաթողիկոս, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ-ի ծննդյան օրն է:
Իմ ջերմ շնորհավորանքներն ու բարեմաղթանքներն եմ հղում Նորին Սրբության ծննդյան տարեդարձի կապակցությամբ:
Հայոց եկեղեցին պատմական բոլոր ժամանակներում եղել է մեր ազգի և ժողովրդի նեցուկն ու հենասյունը, դժվարին փորձությունների պահին նրան խորիմաստ հորդորներ տվողն ու ոգեշնչողը:
Այսօր Հայ Առաքելական եկեղեցին Գարեգին Բ-ի հայրապետությամբ պատվով իրականացնում է դարերից եկեղ իր առաքելությունը, իր սուրբ կամարների տակ է հավաքում աշխարհասփյուռ հայությանն ու դարձնում նրանց մեկ բռունցք:
Վեհափառ տերը այսօր իր ազգանվեր գործունեությամբ առաջնորդում եք մեր ժողովրդին դեպի ազգային իղձերի ու երազանքների իրականացում: Այս մեծ ու աստվածահաճո առաքելության ճանապարհին մաղթում եմ իրեն արևշատություն' ի շահ մեր պետության, եկեղեցու և համայն հայության:
Նորին Սրբության օրհնությունը թող միշտ ուղեկից լինի հայ ժողովրդին' իր բոլոր նախաձեռնություներում և ազգանվեր գործերում: