11 երկրների 11 քաղաքներում անցկացվող ֆուտբոլի Եվրոպայի առաջնությունում հուլիսի 3-ին կանցկացվեն քառորդ եզրափակիչի երկրորդ խաղային օրվա 2 հանդիպումները:
Խաղային օրը կմեկնարկի Չեխիայի և Դանիայի հավաքականների հանդիպումով: Այնուհետև Անգլիայի հավաքականը Հռոմի «Օլիմպիկո» ստադիոնում կմրցի ուկրաինացիների հետ:
Այս 2 զույգերի հաղթողները կիսաեզրափակիչում կմրցեն իրար հետ:
Հիշեցնենք, որ կիսաեզրափակիչի առաջին զույգը կազմել են Իտալիայի ու Իսպանիայի հավաքականները:
Եվրո-2020, քառորդ եզրափակիչ
Չեխիա – Դանիա՝ 20։00 (Երևանի ժամանակ)
Ուկրաինա – Անգլիա՝ 23։00 (Հռոմ)
Կիսաեզրափակիչ
Հուլիսի 6
Իտալիա – Իսպանիա՝ 23։00 (Լոնդոն)
Հուլիսի 7
Ուկրաինա / Անգլիա – Չեխիա / Դանիա՝ 23։00 (Լոնդոն)