<<Անգելի կոմպլեքս>> ՍՊ ընկերությանը պատկանող <<Շանսոն>> ռեստորանային համալիրի մենեջեր Նորայր Ղազարյանը պատշաճ կարգով չի ապահովել սանիտարահակահամաճարակային կանոնների պահպանմանն ուղղված իր պարտականությունները, որը հանգեցրել է ռեստորանի մոտ 20 հյուրի թունավորման պատճառ:
Նա մեղադրվում է ՀՀ քր. օր-ի 277-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված արարքի կատարման մեջ: Այս մասին մենք իմանում ենք Datalex տեղեկատվական համակարգից: Առաջադրված մեղադրանքում իրեն լիովին մեղավոր է ճանաչել։ Գործը քննվել է Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանում:
Կայացած դատական նիստի ժամանակ դատարանը վճռեց Նորայր Ղազարյանին ճանաչել մեղավոր ՀՀ քրեական օրենսգրքի 277 հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցանքում և նրան դատապարտել ազատազրկման 1 տարի ժամկետով: ՀՀ քրեական օրենսգրքի 70 հոդվածի կիրառմամբ Նորայր Արայիկի Ղազարյանի նկատմամբ ազատազրկման ձևով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառել` սահմանելով փորձաշրջան 1 (մեկ) տարի ժամկետով: